Որոնում

723

1. Թեև թզենին չծաղկի,
Որթատունկին բերք չլինի,
Ձիթենու արդյունքը ստի,
Արտերը կերակուր չտան,
Կտրվի ոչխարը փարախից
Եվ արջառ չլինի գոմերում:

    Սակայն (և ես) Տերով պիտի ցնծամ,
    Փրկության Աստծով ուրախանամ,
    Տեր Հիսուսը իմ զորությունն է:
    Ոտքերս Նա հաստատում է,
    Իմ գլուխը բարձրացնում է,
    Իր ծառային Նա զորացնում է:

2. Սրտանց սիրում եմ Քեզ, ո՜վ Տեր,
Իմ Աստվա՛ծ ու իմ ամրությո՛ւն,
Իմ Փրկի՛չ, որին հուսացած եմ:
Նեղության օրը կանչեցի,
Եվ Նա ինձ պատասխան տվեց,
Իմ ամեն վախերից ազատեց:

Youtube ♪♫ ➤