Որոնում

726

1. Ո՜վ իմ Հիսուս, սիրում եմ Քեզ
Սրտով, հոգով, էությամբ:
Մինչև մահ ես չեմ թողնի Քեզ,
Ինձ պահի՛ր Քո զորությամբ:

2. Փորձությունը կրակի պես
Բռնկվում է ամենուր:
Փրկի՛չ Հիսուս, ինձ արի՛ տես,
Որ չլինեմ ես տխուր:

3. Միակ հույսս Քո արյունն է
Եվ ծով սերդ անաչառ:
Դժոխքիս մեջ Լույսդ ծագեց՝
Լույսդ զորեղ, Լույսդ վառ:

4. Ինչ որ ունեմ՝ կնվիրեմ
Օրհնյալ Փրկչին իմ Վսեմ:
Ողջ էությամբ Իրեն սիրեմ,
Իր սիրո մասին խոսեմ:

5 Երբ քայքայվի մարմինս հող,
Հոգիս՝ Տիրոջս գնա,
Այն ժամանակ մարմինս թող
Իր մայր հողին միանա...