Որոնում

727

1. Սիրո աղբյուր, թագավորի՛ր իմ մեջ,
Դու իմ կյանքի միակ բարեկամն ես,
Ես պարզում եմ ձեռքերս Քեզ, Հիսո՛ւս,
Եվ սպասում եմ իմ օգնությունը, Տե՛ր, Քեզանից:

     Իմ ապավե՛ն, հասի՜ր ինձ օգնության,
     Հիշի՜ր ինձ Քո բարության համար:
     Տե՜ր, մի՛ թաքցնիր երեսդ ինձանից,
     Թող տեսնի թշնամին, որ Դու օգնեցիր ինձ, Տե՛ր:

2. Տե՛ր, Քո խոսքով ապրեցնում ես Դու ինձ,
Բարձրացնում ես գլուխը ծառայիդ,
Որ մենք նայենք մեր թշնամիներին
Եվ միշտ սպասենք մեր օգնությունը, Տե՛ր, Քեզանից:

     Երանի՜ այն ամեն ազգին, որ կանչում է
       Անունը Քո (Հիսուս):