Որոնում

728

1. Գթա՜, ո՛վ բարձրյալ Աստված, գթա՜ մեզ, գթա՜,
Իսրայել ժողովրդին Քո գթա՜,
Քո Երուսաղեմ քաղաքին գթա՜,
Գթա՜ (2):
     Նեղությունից, Տե՛ր, մեզ ազատիր,
     Քո խոսքի համաձայն մեզ ներիր,
     Դու ես մեր փրկության Աստվածը,
        Գթա՜ (3):

2. Գթա՜, ո՛վ Բարձրյալ Աստված, գթա՜ մեզ, գթա՜,
Քրիստոնյա ժողովրդին Քո գթա՜,
Մեր հայ ազգին, Տե՛ր, ողորմիր, գթա՜,
Գթա՜ (2):
     Նեղությունից, Տե՛ր, մեզ ազատիր,
     Քո խոսքի համաձայն մեզ ներիր,
     Դու ես մեր փրկության Աստվածը,
       Գթա՜ (3):

          Լսի՛ր մեր անդադար աղոթքները, Տե՛ր,
          Ողորմի՛ր մեզ, ո՜վ Տեր, մենք քեզ ենք խնդրում,
          Սովորեցրո՛ւ մեզ, ով Տեր, Քո ճամփաները,
          Որպեսզի Քո ճշմարտության մեջ քայլենք: