Որոնում

736

1. Երբ մեկնես ձեռքդ հզոր`
Կհանես ինձ խավարից,
Երբ երկարես բազուկդ`
Կպարտվի իմ թշնամին,
Երբ ինձ հետ է Քո Հոգին,
Սիրտս լցված է անվերջ
Գոհությունով:
     Տե՛ր, կօրհնեմ Քեզ անդադար
     Քո ողորմության համար,
     Իմ անձը պարծենում է
     Քո փառավոր գործերով:
     Օրհնյալ է իմ Աստվածը,
     Որ ազատում է խեղճին
     Նեղությունից:

2. Թող բարձրանա Անունդ,
Ուրախանա իմ հոգին,
Թող փայլի Քո երեսը,
Որ լույսով լցվի հոգիս,
Հովանի և պահապան
Հաստատի՛ր իմ գնացքը
Քո խոսքի մեջ:
     Թող Քո փառքը բարձրանա,
     Եվ ցրվի մեր թշնամին,
     Թող Քո Հոգին մեծարվի
     Եվ գոհություն բարձրանա
     Օրհնյալ է իմ Աստվածը,
     Որ ազատում է խեղճին
     Նեղությունից:

Youtube ♪♫ ➤