Որոնում

741

1. Օ՜ հզոր, բարի Աստված,
Գալիս եմ, Տեր, Քո առաջ
Հավատքով:
Սրտիս խորքից, ի՛մ Հիսուս,
Գոհությունս եմ հայտնում
Աղոթքով,
Որ փրկեցիր (կտրեցիր) աշխարհից,
Մեղքի, մահվան խավարից
Եվ մեղմորեն ասացիր. «Ապրի՛ր, սիրելիս»:

     Իմ կյանքի սկիզբն ես,
     Կյանքիս իմաստն ես,
     Իմ կյանքի նպատակ`
     Տե՜ր Հիսուս:

2. Խոնարհվել եմ ես ուզում,
Որ Քո խոսքը կատարեմ,
Ի՛մ Հիսուս,
Որ իմ խաչը ուսերիս
Սիրով ես Քեզ հետևեմ
Ի՛մ Հիսուս,
Որ երբ Հորդ փառքով գաս,
Ինձ էլ լուսո հանդերձ տաս,
Որ անբաժան լինեմ ես Քեզնից, Ո՜վ իմ Տեր: