Որոնում

742

1. Երբ որ հավատքով խնդրես
Աստծո սերը կենդանի,
Հիսուս քեզ հետ կխոսի
Մեղմիկ ձայնով երկնային:
Նա քեզ կսովորեցնի
Իր ճամփեքի մեջ քայլել,
Իր թողած պատվերները
Ամբողջությամբ կատարել:

2. Նա լույս կտա աչքերիդ,
Սեր կդնի քո հոգում,
Դարման կանի վերքերիդ,
Կամոքի վշտերդ բազում:
Կասի քեզ. «Զավա՛կս, Ես
Քեզ համար եմ չարչարվել,
Որ չկորչես խավարում,
Փրկություն եմ պարգևել»:

3. Ես սիրում եմ քեզ, որդի՛ս,
Ազա՛տ ապրիր աշխարհում,
Ազատ՝ մեղքից ու մահից,
Ապրի՛ր որպես աղ ու լույս:
Ապրի՛ր, գործի՛ր համարձակ,
Բաց է դուռը երկնքի:
Լցված սիրով անհատակ՝
Բարի լուրը ավետիր (տարածիր):