Որոնում

743

1. Ես անկարող մի էակ եմ Քո առջև
Եվ թողություն եմ աղերսում Քեզնից, Տե՛ր, (2)
Իսկ մեղքերս շատ են, շատ են, ի՛մ Հիսուս,
Բայց արյունդ զորավոր է, ո՛վ իմ հույս:

2. Մեղքի ծանր ճիրաններում ճնշված`
Քեզ եմ խնդրում, Հզո՛ր իմ Տեր ողորմած, (2)
Որ Դու գթաս մեղավորիս մոլորված
Եվ ինձ դարձնես մաքուր, ճերմակ, սրբված:

3. Մաքրազարդիր իմ սիրտը, Տե՛ր, աղտերից
Այն Սուրբ Խոսքով, որ Դու առար Քո Հորից: (2)
Քո արյունը ինձ կսրբի մեղքերից
Եվ կազատի անօրենի ձեռքերից: