Որոնում

746

1. Եթե հույս չունես, եթե ուժ չունես,
Շուրջդ ամեն բան սառն է ու դատարկ,
Եթե հոգնել ես, հիասթափվել ես,
Հենց այդ պահին դիմի՛ր Քրիստոսին:
     Դու մեկնի՛ր ձեռքդ Հիսուսին (Քրիստոսին)(2),
     Նա քեզ կօգնի, քեզ չի լքի,
     Նա միշտ քեզ հետ է, հավատա՛,
     Նա քեզանից չի հեռանա՛:
     Դու հավատա՛:

2. Այժմ դու քայլի՛ր վստահ քայլերով՝
Հավատալով ողորմած Փրկչիդ,
Նա քեզ կընդունի, կմխիթարի,
Հոգուդ մեծ փրկություն կշնորհի:
      Դու միայն Նրան ընդունի՛ր,
      Տեր ու Փրկիչ դու դավանի՛ր,
      Կյանքդ Նրան դու վստահի՛ր,
      Հավերժ Նրան փառաբանի՛ր:
      Նա արժանի է փառքերի,
      Երկրպագության, օրհնության,
      Նա է Մեսիան, Նա է Արքան,
      Նա է Փրկիչը մարդկության,
      Փառք տանք Նրան
      Հավիտյան: