Որոնում

759

1. Օրը եկավ, ժամը հասավ,
Եկել է պահն այնքան սպասված.
Պիտ միանան երկու սրտերը,
Որտեղ լցված է Աստծո սերը:

    Սեր, հույս, հավատք
    Թող լինի ձեր տան մեջ,
    Խաղաղություն թող լինի ձեր տան մեջ,
    Ուրախություն թող լինի ձեր տան մեջ,
    Աստծո արքայությունը թող տիրի ձեր տան մեջ,
    Տիրոջ ներկայությունը միշտ լինի ձեր տան մեջ:

2. Այստեղ են ձեր ծնողները,
Հարազատ քույր, եղբայրները,
Եվ միաբան մաղթում ենք ձեզ՝
Եղե՛ք հավետ դուք Հիսուսի հետ: