Որոնում

764

1. Հարազատ ընկերդ անգամ,
Որ եղել է քեզ համար եղբայր,
Եղել է միշտ քո կողքին
Դժվարության ու փորձանքի մեջ,
Կարող է մի օր քեզ մոռանալ,
Կարող է մի օր քեզ ուրանալ,
Բայց դու մի բան լա՛վ իմացիր՝
Հիսուսը քեզ երբեք չի թողնի:

    Հիսուսը քեզ երբեք չի թողնի (2),
    Լա՛վ իմացիր, ո՛վ իմ եղբայր,
    Հիսուսը քեզ երբեք չի թողնի (2):

2. Հարազատ մայրդ անգամ,
Որ սնել ու մեծացրել է քեզ,
Որ երբ հիվանդ ես եղել`
Անքուն գիշերներ է անցկացրել,
Կարող է մի օր քեզ մոռանալ,
Կարող է մի օր քեզ ուրանալ,
Բայց դու մի բան լա՛վ իմացիր՝
Հիսուսը քեզ երբեք չի թողնի:

3. Թե թողնես դու Հիսուսին,
Մոռանաս Նրա առատ սերը,
Անսահման ողորմությունն
Ու նորից մեղքի մեջ գլորվես,
Կարող է դու Նրան մոռանաս,
Կարող է դու Նրան ուրանաս,
Բայց դու մի բան լա՛վ իմացիր
Հիսուսը քեզ երբեք չի թողնի:

Youtube ♪♫ ➤