Որոնում

772

1. Հոգուս խորքից բխում է
Երգս քեզ համար, Հիսո՛ւս,
Քեզ եմ նվիրում ես կյանքս
Այս երգով:
Երգս ճախրում է ինչպես թռչուն,
Անհնար է չերգել,
Սրտերը մեր միաձայն
Երգում են՝ փա՜ռք Քեզ, մեր Տե՛ր:

    Դու մեզ հետ ես, Տե՛ր,
    Մեզ հետ ես, Հիսո՛ւս,
    Մեծարում ենք անունդ, Քրիստո՛ս,
    Մեր հավատքի աղբյուր:
    Փառք ենք տալիս Քեզ, Դու մեզ հետ ես, Տե՛ր,
    Մեր սրտում հավատքը կաճի, ինչպես հասկը ցորենի,
    Դու մեզ հետ ես, Տե՛ր:

2. Թե՛ մեր սրտում, թե՛ մեր երգում,
Լացելիս, թե ժպտալիս,
Թե՛ փոթորկին, թե՛ անձրևին
Նա մեզ հետ է կրկին:
Երգե՛ք, սարեր, ցամաք ու ծով,
Փառաբանենք մեր Աստծուն,
Հիսուս Քրիստոս է անունը,
Փառաբանենք մեր Աստծուն: