Որոնում

776

1. Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ոտքերիս,
Թող ոտքերս լավանան, որ Քո հետքերով գնամ:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր ձեռքերիս,
Թող ձեռքերս զորանան, փառքիդ համար վեր բարձրանան:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվիր աչքերիս,
Թող աչքերը իմ բացվեն, որ Քո հրաշքները տեսնեմ:

    Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան,
    Աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց:
    Հիսո՜ւս, սիրելի՛ս, Հիսո՜ւս, գովելի՛ս,
    Սիրտս լցվեց Քո սիրով, ապրում եմ ես
    Քո հույսով:

2. Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր մարմնիս,
Թող մարմինս բժշկվի, որ մեր Հայրը փառավորվի:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ սրտին,
Թող որ սիրտս լցվի սիրով, խոսքդ պատմեմ մեծ հավատքով:
Հիսո՛ւս, սիրելիս, հպվի՛ր իմ անձին,
Որ ապրեմ հույսով լցված, ճամփաս լինի լուսավորված:

Youtube ♪♫ ➤