Որոնում

789

1. Ո՜վ Տեր Հիսուս, անսուտ բերնովդ
Դու խոսք տվեցիր մեզի,
Թե՝ ես կերթամ Իմ Հորս քով,
Տեղ պատրաստելու ձեզի:
    Ու Ես ուր որ պիտի երթամ,
    Դուք էլ այնտեղ գաք պիտի,
    Ո՜վ Տեր Հիսուս, երբ գաս այնժամ,
    Դու այնտեղ տեղ տուր ինձի:

2. Սրբոց հետ հոն ուրախանանք
Անճառ Քո ուրախությամբ,
Հոն Քո առջև հանգստանանք՝
Քո անհուն խաղաղությամբ:
    Արի՜ Հիսուս, բարի՛ Հիսուս,
    Կարոտել ենք Քո ջրին,
    Դու` Արարիչ Աստծո Որդի,
    Քեզ լինի փառք հավիտյան:

3. Հոն արդարները կփայլեն
Գլուխնին՝ թագ լուսեղեն,
Անհաղթ սիրովդ կզմայլվեն
Եվ, Տեր, Քեզ կօրհնեն ընդմիշտ:
    Այնտեղ բնավ մեղք չի մտնի
    Մեր Հոգուն ցավեր տալու,
    Ողբ չի լսվի, սուգ չի լինի,
    Քո սիրով ենք լեցվելու: