Որոնում

790

      Էլմ. 54
1. Գովաբանենք օրհնյալ Հիսուս, Փրկիչ մեր Տերն,
Պատմե աշխարհ հրաշալի սերն ըղձիվ,
Ողջունեցե՛ք զԱյն, բարձրագույն դուք հրեշտակներ,
Տվեք անվան զորություն ու պատիվ:
Հովվի նման Հիսուս պահե Իրեններն,
Օրեօր կը կրե մեջն Իր բազկաց:

    Գովեցե՛ք զԱյն, Իր գերազանց մեծությամբ վերն,
    Գովեցե՛ք զԱյն, ուրախ երգերով լեցված:

2. Գովաբանենք օրհնյալ Հիսուս, Փրկիչ մեր Տերն,
Թափեց արյուն մեր մեղքերուն համար,
Հավիտյան ալ պիտ չհիշվին մեր հանցանքներ,
Ողջունեցե՛ք խաչյալ Փրկիչն արդար,
Գովեցե՛ք զԱյն, որ կրեց մեր դառն վիշտերն,
Հզոր, անհուն ու խոր սիրով գթաց:

3. Գովաբանենք օրհնյալ Հիսուս, Փրկիչ մեր Տերն,
Երկնից մեջեն «օվսաննաներ» լսվին:
Հիսուս Փրկիչ տիրե պիտի անթիվ դարեր,
Արքայական թագ դրեք վեհ ճակտին,
Կիջնե երկիր հաղթական մեր Փրկիչ Տերն,
Թագավոր է զորության ու փառաց: