Որոնում

793

      Էլմ. 544 
1. Թող իմ տրտունջս ալ դադարի,
Քանզի Հիսուս միշտ մոտ է ինծի,
Տերս ու Փրկիչս իմ քովս կմնա,
Երբ կխոսինք, իմ սիրտս կը ցնծայ:

    Երկնավոր սուրբ հրեշտակներ
    Իմ ճամբուս կըլլան ընկեր
    Եվ Փրկիչս մարդասեր:
    Փրկիչս (3) միշտ է մոտ,
    Փրկիչս (3) միշտ է մոտ:

2. Ալ չվախնամ ու չթուլանամ,
Զի արթուն ըլլամ թե քնանամ,
Հանգիստ վայելեմ ես, կամ թե թափառիմ,
Քաղցր Փրկիչս միշտ քովս ունիմ:

3. Հոս վայելածս է վայրկենական,
Բայց երկնավոր վայելք կմնան.
Հոս հավատքով թող Փրկչիս հետ քայլեմ,
Հոն հավիտյան Անոր սերն վայելեմ: