Որոնում

796

1. Ժամանակ էլ չկա,
Քրիստոսն է գալիս,
Հոգին է վկա,
Մեզ ձայն է տալիս:
    Զարթնե՛ք, զավակներ (3),
    Ժամանակ էլ չկա:

2. Թողե՛ք ամեն բան,
Տիրոջը դարձե՛ք,
Միմյանց ուսերին
Բեռներ մի՛ բարձեք:
    Ողորմիր մեզ, ո՛վ Տեր (3),
    Մեղավոր ենք, գթա՜:

3. Պատգամն է Տիրոջ,
Որ իրար սիրենք,
Իր անվանը վայել
Զավակներ լինենք:
    Իրար ջերմ սիրենք (3),
    Սիրով Տեր Հիսուսի:

4. Ո՛վ հարս, պատրաստվի՛ր,
Հանդերձդ շտկի՛ր,
Ահա ձայն կգա.
«Փեսան է գալիս»:
    Ո՜վ Տեր, մեզ շտկի՛ր (3),
    Սրբի՛ր, պատրաստի՛ր: