Որոնում

799

1. Ձեռքն Հիսուսի սրտիս լարերին կպավ,
Եվ այն սկսեց ցնծումով երգել,
Դարձյալ մի նոր երգ ծնվեց, աշխարհ եկավ,
Նրա մասին, ով մեզ կյանք է տվել:

2. Քեզ են երգում ողջ այգիները գարնան
Թռչունների քաղցր երգի ձայնով,
Դու ինձ մահի միջից տարար փրկության,
Սիրտս լցված է գոհությունով:

3. Քո ձայնը բարիքներով է լցնում ինձ
Ավելի, քան ամբողջ աշխարհը,
Մեկընդմիշտ հրաժարվեցի ես աշխարհից,
Հավետ ընդունեցի Քո սերը:

4. Այս կյանքում Աստծո բոլոր գործերի մեջ
Մեծ և անսահման սեր ենք տեսնում,
Եվ ես սիրում եմ սիրով մեծ ու հավետ
Միայն Նրան, ով սեր դրեց իմ սրտում:

5. Ձեռքն Հիսուսի սրտիս լարերին կպավ,
Եվ այն սկսեց ցնծումով երգել,
Թող փառքի երգը երբեք չդադարի,
Նրա մասին, ով մեզ կյանք է տվել: