Որոնում

804

     Ալելուիա՜ (2),
     Օվսաննաներ մենք երգենք,
     Լույսեր հագած Լույս Հիսուսին
     Օվսաննաներ գովերգենք:

1. Ահա կուգա Հիսուս օրհնյալ՝
Տեսքով Իրեն լուսափայլ,
Հրեշտակաց հետ բյուրավոր
Պիտ երևնա այն սուրբ օր:

2. Լուսադեմ բյուր հրեշտակներ
Եվ քերովբեք անձնվեր,
Փողի ձայնով կօրհնաբանեն
Օրհնյալ Գառնուկն մշտորեն:

3. Որդին Դավթի, Արքան երկրի,
Փայլակի պես կ’երևի,
Որուն առջև պիտ խոնարհին
Արև, աստղեր, լուսածին:

4. Ի՞նչ ձայն է այս ահեղագոռ,
Որ կը սաստե լեռ ու ձոր,
Իր կայծ աչքեն կսարսափին
Մեղավորներն հողածին: