Որոնում

806

     Էլմ. 31
1. Քաղցրութեամբ կկանչե Յիսուս քեզ տուն,
Ո՛վ մեղաւոր, եկուր այսօր,
Մերժելով իր սէրն, ոհ, մ’երթար հեռուն,
Մեղաւոր, եկուր այսօր:

    Ով մեղաւոր,
    Եկուր այսօր, ո՛վ մեղաւոր:
    Յիսուս քաղցրութեամբ կկանչէ քեզ,
    Եկուր այսօր:

2. Յիսուս կուտայ քեզ կատարեալ հանգիստ,
Յոգնած հոգի, եկուր այսօր,
Թէև բեռներդ ըլլան ծանր խիստ,
Կվերցնէ բեռդ այսօր:

3. Յիսուս կսպասէ երկար ժամանակ,
Ո՛վ մեղաւոր, եկուր այսօր,
Եկուր մեղքովդ, խոնարհէ խաչին տակ
Եւ ներում գտիր այսօր:

4. Յիսուս կաղերսէ, արդ լըսէ Իր ձայն,
Լսէ Իրեն, լսէ այսօր,
Իրեն գացողներն ցնծում կունենան,
Դուն ևս ցնծա առ այսօր: