Որոնում

810

1. Իմ սիրելի՛ եղբայր, դու միշտ քա՛ջ եղիր
Ու քո բոլոր հոգսերդ Աստծուն հայտնի՛ր,
Հույսդ միշտ հաստատ պահի՛ր
Միմիայն դու Աստծուն վստահիր,
Իմ սիրելի՛ եղբայր, դու հաղթող եղիր
Իմ սիրելի՛ եղբայր, դու միշտ քաջ եղիր:

2. Աստված է, որ կարող է քեզ դարձնել հաղթող,
Մեղքը վրադ իշխել երբեք չի կարող,
Զինվի՛ր սուրբ զենքերով,
Պատրաստվիր դու Աստծո Խոսքով,
Իմ սիրելի՛ եղբայր, դու հաղթո՛ղ եղիր,
Իմ սիրելի՛ եղբայր, դու միշտ քաջ եղիր:

3. Իմ սիրելի՛ քույրեր, մի՛ տխրեք բնավ,
Ու ձեր թախծոտ աչքերը մի՛ թողեք խոնավ,
Հիշե՛ք, որ Հիսուս հարյավ,
Բայց նախքան այդ Նա խաչվեցավ:
Իմ սիրելի՛ քույրեր, մի՛ տխրեք բնավ,
Իմ սիրելի՛ քույրեր, մի՛ տխրեք բնավ: