Որոնում

817

1. Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,
Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,
Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝
Սուրբ Արյունը, որ մեզ փրկեց դժոխքից (2):

    Հիսուս ունենք (3) երկնքում,
    Հիսուս ունենք (3) մեր սրտում:

2. Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,
Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,
Մեր պարծանքը Հիսուսն է՝ Աստծո Որդին,
Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային (2):

3. Մենք փրկված ենք, նորից ծնված՝ Հիսուսով,
Որդի դարձանք Նրա տված շնորհքով,
Մենք կյանք ունենք, մենք տուն ունենք երկնքում,
Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում (2):

Youtube ♪♫ ➤