Որոնում

819

1. Տե՛ր իմ, ո՞վ եմ ես, որ կյանք տվեցիր.
Քեզ պես ստեղծեցիր, արյունովդ մաքրեցիր ինձ,
Տե՛ր իմ, ո՞վ եմ ես, որ ինձ բարձրացրիր,
Ձեռքդ մեկնեցիր, Սուրբ Հոգով ինձ օծեցիր:

     Փառք Քեզ, Տե՛ր, Քոնն եմ ես հավերժ,
     Փառք Քեզ, Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ,
     Որ ինձ սիրեցիր:

2. Տե՛ր իմ, ո՞վ եմ ես, որ ինձ ներեցիր,
Լույսդ փայլեցրիր, Քո սիրով ինձ ջերմացրիր:

     Փառք Քեզ, Տե՛ր, Քոնն եմ ես հավերժ,
     Փառք Քեզ, Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ,
     Որ ինձ սիրեցիր: