Որոնում

821

1. Առաջնորդող մի ձեռք ունեմ,
Որ ինձ տանում է անվախ,
Ինձ պահապան Հիսուս ունեմ,
Էլ չեմ կանչում ախ ու վախ:

    Սուրբ Հոգին է առաջնորդը իմ կյանքի,
    Վկայությունն, ապացույցը Հիսուսի:

2. Թե գետերը հուները փոխեն,
Խավար պատի արեգին,
Առաջնորդող մի ձեռք ունեմ,
Հուսացած եմ Հիսուսին:

3. Մրրիկները ինչքան գոռան,
Փոթորիկներ բարձրանան,
Սիրտս երբեք չի խռովվի,
Քանզի Հիսուս մեջս կապրի:

4. Ծովից ելնեն ալիքները,
Պոկեն քարերը ժայռից,
Ինձ պահապան ունեմ Տերը,
Որ հզոր է ամենից: