Որոնում

823

1. Երբ փորձությունները քեզ կպատեն,
Հուսահատությունը քեզ կայցելի,
Հոգուդ վերքերը միայն կամոքեն
Կենաց խոսքերը Ավետարանի:

    Ավետարանն է Աստծո պատկերը և զորությունը,
    Ավետարանն է Քրիստոսի սերը և հարությունը,
    Ավետարանն է ճամփան, ճշմարտությունը և կյանքը,
    Ավետարանն է Աստծո Որդու լույսն ու փառքը:

2. Ավետարանը Հայր Աստծո խոսքն է՝
Գրված Նրա Որդու սուրբ արյունով:
Նա բժշկում է և արդարացնում,
Հույս, հավատք, սեր է ձրի պարգևում:

3. Ավետարանը երկնքից իջած
Աստծո սիրո շնորհն է փառապանծ,
Բարի լուրն է մեր հոգու փրկության,
Որ պարգևում է մեզ կյանք հավիտյան:

4. Ավետարանն է համայն աշխարհում
Բոլոր ազգերին արդեն քարոզվում:
Ժամանակն էլ է արդեն վերջանում,
Աստծո արքայությունն է մոտենում: