Որոնում

824

1. Մենք Քրիստոսի արյամբ գնված որդիներ ենք
Եվ Սուրբ Հոգու զորությամբ մեղքին հաղթել ենք:
Ճշմարտությունը բռնած՝ Տեր Հիսուսի անունով,
Հաղթական երգերով քայլում ենք զորությամբ միշտ առաջ:

2. Եկե՛ք մենք ձեռք ձեռքի տանք, եղբայրնե՛ր, քույրե՛ր,
Մեր կյանքը Հիսուսին տանք, ո՛վ Տիրոջ սուրբեր,
Մենք երբեք չենք խոնարհվի՝ անելու կամքն աշխարհի,
Թող բոլորն իմանան՝ այս է մեր խոստումը հավիտյան:

3. Ահա գալիս է Տերը բյուր հրեշտակներով՝
Բոլորիս տանի վերև՝ ապրենք հավիտյան,
Դե՛, եկեք մենք ծառայենք, բարի լուրը տարածենք,
Տեր Հիսուսի շնորհքով, Հայր Աստծուն հավատքով
                                                                        փառք բերենք:

4. Տերն Իր ազդարարությամբ, մեծ հարությամբ
Հափշտակելու է մեզ հանուն փրկության,
Երկնից Փեսան է գալիս, մեր Տեր Աստծուն օրհնեցե՛ք,
Ո՛վ բոլոր ծառաներ, մանուկներ և ծերեր, փա՛ռք տվեք: