Որոնում

825

1. Ծեծված էի ու անարգված,
Ճամփին ընկած անհույս, մենակ:
Վերքերս թաց, աչքս ճամփին`
Վերջին հույսով կանչում էի:

    Ո՞վ կգա, ինձ ո՞վ կփրկի,
    Բարի՛ Աստված, Քո սիրով:
    Աստծո սերը սրտում լցված՝
    Իմ վերքերը կամոքի:

2. Իմ հայացքը երկինք հառած՝
Սպասում էի ես մեկին:
Մարդիկ անցնում էին անտարբեր,
Եվ գութ չկար նրանց մեջ:

3. Մի ղևտացի եկավ, անցավ,
Ու սեր չուներ, հեռացավ:
Իսկ քահանան եկավ կանգնեց,
Եվ գութ չուներ, նա գնաց:

4. Սամարացին հանկարծ տեսավ,
Գութը շարժեց ու ողորմաց,
Քաղցրությունով խոնարհվեց նա,
Օգնեց նա ինձ, վեր հանեց:

5. Առավ ուսին, տարավ պանդոկ,
Իմ փոխարեն վճարեց նա,
Ասաց. - Նայի՛ր, պանդոկապետ,
Հետ գալուց ես կրկին կտամ: