Որոնում

828

1. Հիսուսն է կյանքի ճանապարհը նեղ,
Դեպ երկինք տանող դուռը իրական,
Ուրիշ ճանապարհ չկա ոչ մի տեղ,
Նա է Տնտեսը Իր հայրական տան:

    Հիսուսն է կյանքը, Սուրբ Հոգու վարքը,
    Իմ պաշտամունքը ու երազանքը,
    Նա հոգուս լույսն է, հարության հույսն է,
    Սրտիս մեջ ծագած սուրբ արշալույսն է:

2. Հիսուսը սեր ու լույս է իրական,
Սուրբ զորություն է տիեզերական,
Եվ ով հավատա Հարության հույսին,
Միշտ պիտի փառք տա մեր Տեր Հիսուսին:

3. Հիսուսն է Կենաց հացը իրական,
Հիսուսը սեր է հավիտենական,
Հիսուսի խոսքը կյանք է ու հոգի,
Հիսուսն է Արքան ողջ տիեզերքի: