Որոնում

829

1. Հիսո՛ւս, իմ Տեր փրկության,
Իմ Աստված ուրախության,
Խնդրում եմ, ներկա եղիր
Դու այս սուրբ միասնությանն:
     Առաջնորդի՛ր այս զույգին,
     Առաջնորդի՛ր սուրբերին,
     Առաջնորդի՛ր Քո մեծ սիրով
     Հավիտյան:

2. Առաջնորդի՛ր Քո խոսքով,
Քո սիրով և հավատքով,
Սրբության մեջ միշտ պահի՛ր,
Առաջնորդի՛ր Սուրբ Հոգով:

3. Թող հարսն ու փեսան հավետ
Լինեն վարդեր բուրավետ,
Հիսուսի սուրբ պարտեզում՝
Սուրբ ծաղիկներ հոտավետ:

4. Այն, որ Աստված միացրեց,
Մարդը թող չբաժանի,
Եվ օջախն այս կառուցվող
Տերը թող միշտ պահպանի:
     Պահապա՛ն եղիր զույգին,
     Պահպանի՛ր այս սուրբերին,
     Պահպանի՛ր, Տե՛ր, Քո մեծ սիրով
     Հավիտյան: