Որոնում

831

1. Երանի՜ նրան, ում հույսն Աստված է,
Երանի՜ նրան, ում Տերն Հիսուսն է,
Երանի՜ նրան, ով հավատաց,
Սրտում չունեցավ կասկած, երանի՜:
Հիսուս փրկեց ողջ մարդկությունը,
Արյուն թափեց, մեծ էր այդ գինը,
Արդարությամբ Նա խաչվեց,
Քո մեղքերը խաչին գամեց, հավատա՛:
Երանի՜ նրան, ով չտեսավ,
Երանի՜ նրան, ով հավատաց,
Սրտի խորքից արցունքները
Վերստին են դարձնում կյանքը, հավատա՛:

     Ես չեմ կարող այլևս լռել,
     Ես չեմ կարող սերս պահել,
     Խոնարհվում եմ ես Քո առջև, իմ Տե՛ր Հիսուս,
     Ուզում եմ կյանքս Քեզ հանձնել,
     Հոգով, սրտով, Տե՜ր, Քեզ պաշտել,
     Աղբյուրն ես, Տե՜ր, և օրհնությունն ես իմ կյանքի:
     Ես չեմ կարող այլևս լռել,
     Ես չեմ կարող սերս պահել,
     Պիտի պատմեմ ես Քո մասին, իմ Տե՛ր Հիսուս,
     Փոխել ես իմ խավար օրերը,
     Հեռացրել ես անեծքն ամեն,
     Քո միջի լույսը զորությամբ հպվեց կյանքիս,
     Հավատա՝ կենդանի է Նա,
     Հավատա՝ իրական է Նա:

2. Երանի՜ նրան, ում հույսն Աստված է,
Երանի՜ նրան, ում Տերն Հիսուսն է,
Երանի՜ նրան, ով հավատաց,
Սրտում չունեցավ կասկած, երանի՜:
Երանի՜ նրան, ով չտեսավ,
Երանի՜ նրան, ով հավատաց,
Սրտի խորքից արցունքները
Վերստին են դարձնում կյանքը, հավատա՜: