Որոնում

833

1. Քեզ եմ գալիս, ի՛մ Հիսուս,
Սիրտս Քեզ բերեմ
Ա՜խ, ի՞նչ անեմ, Տե՛ր Հիսուս,
Որ սուրբ գտնվեմ:

     Լացով զղջամ, ապաշխարեմ
     Ու Քեզ նվիրվեմ,
     Իմ հեզությամբ աչքիդ, ո՜վ Տեր,
     Սուրբ ես գտնվեմ:

2. Սրտիս անկյունների մեջ
Քո սերը լցրու,
Ինչ որ վատը կտեսնես,
Արյամբդ վերցրո՛ւ:

3. Սիրտս տաճար դարձրու՝
Բարիք ես գործեմ,
Անձս խոնարհեցրու,
Թշնամուս սիրեմ: