Որոնում

834

1. Բարին ընդ ձեզ, սերն Աստծո, սերն աստվածային,
Ծառ ու ծաղիկ, լցված ծաղկունք սիրով աստվածային:

      Հիսուս սիրեց, մենք էլ սիրենք,
      Նրա սիրով մենք էլ լցվենք:
      Մինչև գալը սիրով լցվենք,
      Որ կյանք ունենանք:

2. Ո՛վ այր, գիտե՞ս, որ քո գլխին Հիսուս Տեր ունես,
Որպես գլուխ դու քո անձին, անձն էլ Տեր ունի:

3. Սիրո կապը եռապատիկ ամուր կլինի,
Հավատարիմ Աստծուն լինենք, Հիսուսին սիրենք:

4. Մեկացրեց ձեր սրտերը Աստվածը մեր բարի,
Հավատարիմ լինենք իրար Աստծով բարի:

5. Նրա կամքի մեջ եթե մնանք, պարգևներ կտա,
Շատ զավակներ, շատ պտուղներ, շատ օրհնություններ: