Որոնում

836

1. Մենք գոհանում ենք Քեզնից, Հայր մեր,
Հզոր Արարիչ, Եհովա Աստված:
Մենք գոհանում ենք քեզնից, Հայր մեր,
Օծյալ Փրկիչ Հիսուսի համար:
Քո սիրով կանչեցիր մեզ,
Ալելուիա, փառք Քեզ:

    Հիսուս Քրիստոս (2), Որդի Աստծո,
    Դու մեր Տերն ես, հույսն ու լույսն ես,
    Ալելուիա՜, փառք Քեզ:

2. Մենք գոհանում ենք քեզնից, Տեր մեր,
Սուրբ ու անարատ Արյանդ համար:
Մենք գոհանում ենք քեզնից, Տեր մեր,
Քո հաղթական հարության համար:
Դու մեր կյանքն ու հավիտենությունն ես,
Ալելուիա՜, փառք Քեզ:

3. Մենք գոհանում ենք քեզնից, Տեր մեր,
Քո խոստացած Սուրբ Հոգու համար:
Մենք գոհանում ենք քեզնից, Սուրբ Հոգի,
Մեր մեջ գործելու համար:
Քո զորությունով տիրի՛ր մեզ,
Ալելուիա՜, փառք Քեզ:

4. Մենք գոհանում ենք քեզնից, Տեր մեր,
Մեր հոգիների արթնության համար:
Մենք գոհանում ենք քեզնից, Տեր մեր,
Քո փառավոր գալստյան համար:
Քո շնորհքով փրկեցիր մեզ,
Ալելուիա՜, փառք Քեզ: