Որոնում

838

1. Քանանից զատ կա մի քաղաք,
Որտեղ սուրբերն են բնակվում,
Բյուր-բյուրավոր հրեշտակներ
Տեր Աստծուն են փառաբանում:
Երազում ենք մենք էլ տեսնել
Փառաց տունը այն երկնային,
Լինենք ընտրյալ սուրբեր՝ ներկա
Տեր Հիսուսի հարսանիքին:
     Երուսաղե՜մ երազներիս,
     Դու լուսափայլ օրրան հույսիս,
     Սպասում ենք մենք Տիրոջ այցին,
     Որ հասցնի սուրբ հանգրվանին:

2. Դուք էլ, մարդի՛կ, Աստծո որդիք,
Շտապե՛ք տապան Տեր Հիսուսի,
Սուրբ հանդերձներով զարդարվեք,
Մաքրեք աղտերը ձեր սրտերի:
Կանչե՛ք Փրկչին, Թագավորին՝
Գա, մեզ տանի երկինքը վեր,
Փարվենք Հայր Աստծո կրծքին,
Փառք տանք Գառին, օվսաննանե՜ր:
     Արի՛, Արքա՜, արի՛, մեր Տե՜ր,
     Հոգով լցված՝ կանչում ենք Քեզ,
     Հափշտակի՛ր դեպ տունը նոր՝
     Հրաշքների Երուսաղեմ: