Որոնում

841

1. Երբ նայում եմ ես հեռու`
Հարազատ է ինձ թվում.
Երկինքը ինձ է կանչում,
Նա կանչում է ու տանում,
Եվ ես վեր եմ սլանում,
Երկինքներում սավառնում,
Սիրուդ մեջ եմ պարուրվում,
Փառքիդ մեջ եմ ես հալվում: 

     Քո կրակով, ջերմ հույսերով
     Իմ մեջ Դու լույսդ վառեցիր,
     Քո խոսքերով ու Քո սիրով
     Խավար հոգուս լույս տվեցիր,
     Հիսո՛ւս, միակն ես, հարազատ ես
     Եվ իմաստն ես իմ կյանքի,
     Դու միակն ես, երազանքն ես իմ սրտի:

2. Երկնքից Աստծո սերը
Հոսում էր ինչպես ջուրը՝
Լցնելով մեր սրտերը
Իր փառքի զորությունով:
Եվ հիմա վայելում ենք
Սուրբ Հոգու օծությունը,
Տեսնում ենք օրհնությունը,
Շնորհքիդ ճոխությունը: