Որոնում

842

1. Այս կարճ կյանքում
Խավարի մեջ են մարդիկ խարխափում,
Ծաղիկ են փնտրում, բայց փուշ են բռնում
Ու երջանկություն երբեք չեն գտնում:

    Ու նայի՛ր թիթեռին սիրուն.
    Թեև մեկ օր է ապրում,
    Բայց երբեք չի խարխափում խավարում,
    Այլ ողջ գիշեր լույսի մեջ է ճախրում:

2. Ո՛վ մարդ արարած,
Իմացի՛ր՝ այս կյանքը կարճ է տրված.
Էլ երբեք չի լինելու վերադարձ,
Դարձի՛ր այսօր դեպի Լույսը Փառաց:

3. Նայի՛ր խաչին,
Քեզ համար մահացող Հիսուս Փրկչին՝
Այս խավար աշխարհի միակ Լույսին,
Դարձի՛ր Նրան, թո՛ղ աշխարհն այս սին: