Որոնում

845

1. Հիսո՛ւս, բարի Տեր, ես Քեզ եմ գալիս,
Գալուս հետ մեկտեղ սիրտս եմ Քեզ տալիս (2):

    Օրհնի՛ր ինձ, Հիսուս, օրհնանքդ եմ ուզում,
    Այս երկրի վրա բարիք չեմ ուզում:
    Ունայն է կյանքը, լացով է կյանքը,
    Ցավ է, տառապանք:
    Առանց օրհնանքի, Քո սուրբ օրհնանքի
    Ապրել չեմ ուզում:

2. Ճամփեքիս վրա թե փուշ հանդիպի,
Օրհնանքով քայլեմ՝ բան չի պատահի (2):

3. Նորոգի՛ր ինձ, Տե՛ր, հավատքով ապրեմ,
Քո սուրբ օրհնանքով հաղթական քայլեմ (2):

4. Խոսքդ կատարեմ, վեմիդ հաստատվեմ,
Վեմիդ վրայից օրհնանքդ խնդրեմ (2):

Youtube ♪♫ ➤