Որոնում

848

1. Ո՛վ իմ քույր ու եղբայր,
Ինչո՞ւ ես ետ նայում քո անցյալին,
Նայի՛ր առաջ (2),
Նայի՛ր խաչին գամված քո Փրկչին:
Ո՛վ իմ քույր, իմ եղբայր,
Ինչո՞ւ ես ետ նայում դու խավարին,
Նայի՛ր առաջ (2),
Նայի՛ր պայծառ աստղին, առավոտին:

    Ո՛վ իմ քույր, իմ եղբայր,
    Ինչո՞ւ ես ետ նայում մեռած կյանքին,
    Նայի՛ր առաջ (2),
    Նայի՛ր քեզ կյանք տվող քո Արարչին:

2. Ո՛վ իմ քույր ու եղբայր,
Ինչո՞ւ ես ետ նայում դու աշխարհին,
Նայի՛ր առաջ (2)
Նայի՛ր առջևդ բացված արահետին:

    Ո՛վ իմ քույր, իմ եղբայր,
    Առա՛ջ քայլիր վստահ, մի՛ վարանիր,
    Նայի՛ր առաջ (2),
    Նայի՛ր դու խաչյալ Հիսուսին:

Youtube ♪♫ ➤