Որոնում

850

1. Ես չէի ծնվել, երբ Դու, Հիսո՛ւս,
Քո սուրբ կամքով ինձ կանչեցիր
Եվ ինձ համար ուրախացար
Ու լույս աշխարհ ուղարկեցիր (2):

    Քո ձեռքի գործն եմ (3), իմ Տեր Հիսուս (2):

2. Տեսար մեղքով ինձ սևացած,
Շատ վշտացար Դու ինձ համար,
Եկար աշխարհ լույս երկնքից,
Աղքատ դարձար Դու հանուն ինձ (2):

3. Եվ ելար խաչ հենց ինձ համար,
Իմ մեղքերը Դու քավեցիր
Եվ խոստացար իմ մեջ ապրել,
Եթե սրտիս դուռը բացեմ (2):

4. Երբ Սուրբ Հոգին իմ մեջ եկավ,
Հոգիս լցվեց Աստծո սիրով,
Անձեռագործ Տաճար եմ ես,
Ո՜վ Տեր Հիսուս, բյուր փառքեր Քեզ: