Որոնում

853

1. Տե՛ր, Դու ես իմ բաժինը,
Իմ փափագն ու կարիքը,
Ես ընկեր եմ այն ամենին,
Ով Քեզնից վախենում է,
Պատվիրանքդ էլ պահում է:
     Իմ զորությունը Տերից է,
     Իմ զորությունը վերից է.
     Ես նայում եմ դեպի վեր,
     Ուր Հիսուսն է հավետ Տեր
     Եվ տիրում է հավերժ սեր:

2. Ես աչքերս եմ հառում վեր,
Իմ Երկնային Բարձրյալ Տեր,
Եվ ինչպես որ աղախինն է
Իր Տիրոջ ձեռքին նայում,
Ես էլ Քեզ եմ սպասում, Տե՛ր:
     Իմ օգնությունը Տերից է,
     Իմ օգնությունը վերից է.
     Ես նայում եմ դեպի վեր,
     Ուր Հիսուսն է հավետ Տեր
     Եվ տիրում է հավերժ սեր:

3. Տե՛ր, երկիրը լեցուն է
Քո ողորմություններով,
Ինձ սովորեցրո՛ւ օրենքներդ,
Եվ ողորմի՛ր, Տե՛ր, Աստված,
Ինձ՝ Քո Խոսքիդ համեմատ:
     Իմ օրհնությունը Տերից է,
     Իմ օրհնությունը վերից է.
     Ես նայում եմ դեպի վեր,
     Ուր Հիսուսն է հավետ Տեր
     Եվ տիրում է հավերժ սեր: