Որոնում

856

1. Սուրբ գիշեր է, աստղերն են փայլփլում վառ.
Այսօր ծնվեց Փրկիչը մարդկության:
Մեղքերի մեջ քնած էր աշխարհը, մինչ
Նա հայտնվեց, փրկություն պարգևեց,
Սպասում էին, որ շուտով պարտվի խավարը,
Փառավոր է այս առավոտը նոր:

    Ծնկի եկե՛ք, լսե՛ք հրեշտակի ձայնը,
    Ծնվեց այսօր Փրկիչը ողջ աշխարհի,
    Ծնվեց այսօր, ծնվեց Փրկիչը մեր:

2. Եվ մոգերը փնտրում էին Թագավորին,
Որ պառկած էր այն փոքրիկ մսուրում.
Ընծաներով խոնարհվեցին Հիսուսին,
Որ Փրկիչն է աշխարհի մարդկության:
Լույսը երկնային լույս սփռեց սրտերին`
Կարեկցելով ամեն մեղավորին:

3. Թող բոլորը բացեն իրենց սրտերը՝
Ընդունելու Տեր Հիսուս Քրիստոսին:
Նրա անունով հաղթություն ենք ստանում մենք
Եվ երգում ենք, գոհություն բարձրացնում:
Տվել է Նա մեզ Իր սիրո օրենքը,
Պատվիրելով մեզ այդ սիրով սիրել: