Որոնում

859

1. Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,
Տե՛ր, Դու իմ կյանքի ապավենն ես, ես ումի՞ց պիտի դողամ:
Տե՛ր, Դու ինձ հետ ես ցերեկ ու գիշեր
Ինչպես բարեգութ, սիրասուն Հայր,
Դժվարության մեջ օգնականն ես իմ,
Տկարիս համար ամուր ասպար:

2. Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,
Տե՛ր, Դու իմ կյանքի ապավենն ես, ես ումի՞ց պիտի դողամ:
Իմ կյանքը Քոնն է, ապրի՛ր Դու իմ մեջ
Եվ ինձ նվաճի՛ր Քո սիրով անբիծ,
Իմ սրտում վառի՛ր սուրբ հուրդ անշեջ,
Որ ապրեմ հավերժ կյանքով բերկրալից:

3. Տե՛ր, Դու իմ հզոր պահապանն ես, ես ումի՞ց պիտի վախենամ,
Տե՛ր, Դու իմ կյանքի ապավենն ես, ես ումի՞ց պիտի դողամ:
Ողորմի՛ր Դու ինձ, չարից պահիր զերծ
Անցավոր կյանքիս այս օրերում,
Եվ հագցրու Դու ինձ ճերմակ հանդերձ,
Որ հոգիս ցնծա հավերժիդ գրկում:


Youtube ♪♫ ➤