Որոնում

860

1. Երբ հանդիպես դժվարության,
Մի՛ շփոթվիր, մի՛ վախենա
Դիմի՛ր Նրան, Ով քեզ համար
Կյանքը զոհեց խաչի վրա:

    Կյանքիդ բոլոր պահերի մեջ
    Աղոթք արա, հուսա անվերջ,
    Ապրիր Աստծո սուրբ կամքի մեջ,
    Եվ հաղթություն կտա Նա քեզ:

2. Երբ տխուր ես, աղոթք արա,
Երբ ուրախ ես՝ սաղմոս երգիր,
Նրա անհուն սերը պատմիր
Եվ անսահման փառքը երգիր:

3. Աստծո խոսքը սրտումդ պահիր
Եվ սրբությամբ այն կատարիր:
Քեզ հետ է Նա ամեն վայրկյան
Եվ կտա քեզ կյանք հավիտյան:

Youtube ♪♫ ➤