Որոնում

861

1. Դու քայլում ես Իմ առջևից, Հիսո՛ւս,
Հարթեցնում ես լեռները իմ ճամփի,
Կոտրատում ես պղնձե դռները
Եվ փշրում ես երկաթե նիգերը:

    Փառաբանում եմ Քո սուրբ Անունը,
    Ես մեծարում եմ հզոր Անունդ,
    Դու ես Միայն, Դու ես միայն Աստված,
    Միայն Դու ես Տեր և Աստված:

2. Ծածուկ պահված գանձերն ես տալիս ինձ,
Աներևույթ հարստությունները,
Որ ճանաչեմ՝ Դու ես միայն Տերը,
Որ իմ անունով կանչեցիր ինձ:

3. Դու ես միայն, և ուրիշը չկա,
Քեզնից բացի չկա ուրիշ Աստված,
Ինձ փրկեցիր, երբ Քեզ չէի ճանաչում,
Որ իմանամ՝ Դու ես միայն Աստված: