Որոնում

863

1. Մատաղատունկի պես դուրս եկավ Նրա առաջ
Եվ արմատի պես՝ ծարավուտ երկրից:
Ո՛չ կերպարանք ուներ և ո՛չ էլ վայելչություն,
Եվ տեսք չուներ, որ Նրան ախորժեինք:
Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած,
Հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ:

     Նա մեր ցավերը վերցրեց Իր վրա      
     Եվ մեր վշտերը Նա բեռնեց Իր վրա:

2. Եվ մենք համարում էինք Նրան վիրավորված,
 Աստծուց զարկված ու չարիքի հանդիպած,
 Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց,
 Անօրենությունների համար հարվածվեց:
 Մեր խաղաղության պատիժն Իր վրա եղավ,
 Եվ Նրա վերքերով մենք բժշկվեցինք: