Որոնում

864

1. Չեմ կարող ապրել առանց Քեզ,
Դու իմ կյանքի աղբյուրն ես,
Չեմ կարող ապրել առանց Քեզ,
Ինձ լույս տվող փարոսն ես:
Ինձ համար խաչն ես բարձրացել,
Իմ փոխարեն տառապել,
Մեղքից,մահից ինձ ազատել,
Հավիտյան կյանք պարգևել:

    Սիրում եմ, սիրում եմ,
    Սիրում եմ Քեզ, Տե՛ր Հիսուս:

2. Ես հիմա Քեզ եմ ընծայում
Կյանքս՝ իբրև պատարագ,
Որ ապրես հավետ իմ սրտում,
Թագավորես իմ կյանքում:
Քո Խոսքն է ինձ մխիթարում,
Ուրախությամբ է լցնում,
Քեզ մոտ գալու հույսն է վառվում
Ու սիրտս լուսավորում: