Որոնում

866

1. Սուրբ Հոգու օրհնյալ քամին թող փչի
Եվ իմ հոգու մեջ խավարը ցրի,
Սրբի ու տանի ախտերը բոլոր
Եվ ինձ լցնի զորությամբ բոլոր:

2. Հոգուդ կրակը թող իմ մեջ լցվի,
Իմ մեջ մարդկային ամեն բան այրի,
Մոխիր դարձնի մեղքը ահավոր,
Որ լինեմ մաքուր ու սուրբ ամեն օր:

3. Սուրբ Հոգու գետը թող իմ մեջ հոսի,
Իմ ամայացած սիրտը ոռոգի,
Իմ Հոգուն բերի մի չքնաղ գարուն
Ու ծաղկեցնի իմ սառած հոգին:

4. Հոգուդ մեծ սերը թող իմ մեջ լցվի
Ու դառը սիրտս քաղցր դարձնի,
Որ ես միշտ սիրեմ ինձ պես բոլորին
Ու Քեզ նման ես՝ ինձ խաչողներին:

5. Սուրբ Հոգու ամպը թող միշտ ինձ ծածկի
Եվ իր մեջ առած Քեզ մոտ վերցնի,
Որ Քեզ մոտ մնամ ես միշտ, հավիտյան
Ու հավետ լինեմ Քեզնից անբաժան:

Youtube ♪♫ ➤