Որոնում

872

1. Դժվար պահին Քեզ եմ դիմում,
Հիսո՛ւս, Քեզ եմ ես կանչում,
Դու ես միայն ինձ հասկանում
Եվ օգնում ամեն հարցում:

    Այցելի՛ր ինձ (2),
    Քո լույս դեմքով հիանամ,
    Այցելի՛ր ինձ (2),
    Հոգուդ կրակով ջերմանամ:

2. Կյանք առանց Քեզ ես չեմ ուզում,
Դու ես իմաստն իմ կյանքի:
Քեզ հետ ապրել եմ փափագում,
Դու ես հոգուս սիրելին:

3. Գիշեր-ցերեկ Քեզ եմ կանչում,
Քեզ եմ սպասում ես վաղուց,
Ե՞րբ պիտի գաս, Քեզ մոտ տանես,
Սիրտս է հալվում Քո սիրուց:

Youtube ♪♫ ➤