Որոնում

876

1. Երկի՛նք, երկի՛ր, արարածնե՛ր, լուռ կացեք,
Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք,
Իմ այս երգը սիրող Աստծո մասին է,
Իմացե՛ք, թե Ով է Նա, ինչպիսին է:

2. Միակն է Նա և ճշմարիտ մեկ Աստված,
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկացած:
Տիեզերքում Նրա նման սուրբ չկա,
Թագավորաց Թագավոր է իմ Արքան:

3. Սկզբում էր Խոսքը, և Խոսքը Աստված էր,
Ամեն գոյեր Նրանով են գոյացել,
Նրանով են ապրելու ուժ ձեռք բերում,
Եվ Նրանով իրենց վախճանը գնում:

4. Նա Հոգի է և ինքնագո, իմաստուն,
Հավիտենից անփոփոխ է և գիտուն,
Ողջ տիեզերքը Նա ստեղծեց վեց օրում՝
Երկինք, երկիր և ինչ որ կա նրանցում:

5. Ամենուրեք Տեր Աստված Ամենազոր
Իր ստեղծածներին հսկում է ամեն օր,
Իր սուրբերի սրտում և հոգում է Նա,
Ամեն ստեղծած էակի հետ է Նա:

Youtube ♪♫ ➤