Որոնում

877

1. Զորությամբդ, ո՛վ իմ Տեր,
Ես ուրախ եմ ամեն օր:
Փրկությամբդ, ո՛վ իմ Տեր,
Ես ցնծում եմ ամեն օր:
     Փափագները, Տեր, իմ սրտի
     Դու տալիս ես ամեն օր,
     Խնդրանքները, Տե՛ր, շուրթերիս
     Չես արգելում ինձանից:
     Պիտի երգեմ Քեզ ու օրհնեմ,
     Հավիտյան գործերդ պատմեմ:

2. Կյանք խնդրեցի Քեզանից,
Կյանք տվիր էլ ավելի,
Վայելչություն ու շատ փառք
Դրեցիր Դու ինձ վրա:
     Որովհետև Քեզ հուսացի,
     Հավիտյան չեմ սասանվի,
     Հուսացողը Քեզ, ո՛վ Աստված,
     Հավիտյան չի սասանվի:
     Պիտի երգեմ Քեզ ու օրհնեմ
     Հավիտյան գործերդ պատմեմ: